22:28  +04,  17 հունիսի, 2017

Արմեն Գյոզալյան. Ինքնակամ եմ հրաժարվել հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից

Արմեն Գյոզալյանը հրաժարական է տվել հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից:  Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց  Արմեն Գյոզալյանը։

«Ես ինքնակամ եմ հրաժարական տվել հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Պատճառների մասին չէի ցանկանա հիմա մանրամասնել: Ես արդեն թիմի, մարզիկների, արդյունքների եւ անելիքների մասին իրավասու չեմ պատասխանել: Արդեն այդ հարցերով կխնդրեմ դիմել ֆեդերացիա: Շատ զգացված եմ լրագրողներից, որ մշտապես մեր հավաքականի, մարզիկների եւ մասնավորապես իմ աշխատանքը ուշադրության կենտրոնում է եղել նրանց կողմից»,- ասաց Արմեն Գյոզալյանը:

Հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրանիկ Առուստամյանը:

Այժմ հեծանվորդները պատրաստվում են հուլիսի 18-23-ը Պորտուգալիայում կայանալիք հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ