22:28 17 հունիսի, 2017Արմեն Գյոզալյանը հրաժարական է տվել հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արմեն Գյոզալյանը։
«Ես ինքնակամ եմ հրաժարական տվել հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Պատճառների մասին չէի ցանկանա հիմա մանրամասնել: Ես արդեն թիմի, մարզիկների, արդյունքների եւ անելիքների մասին իրավասու չեմ պատասխանել: Արդեն այդ հարցերով կխնդրեմ դիմել ֆեդերացիա: Շատ զգացված եմ լրագրողներից, որ մշտապես մեր հավաքականի, մարզիկների եւ մասնավորապես իմ աշխատանքը ուշադրության կենտրոնում է եղել նրանց կողմից»,- ասաց Արմեն Գյոզալյանը:
Հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրանիկ Առուստամյանը:
Այժմ հեծանվորդները պատրաստվում են հուլիսի 18-23-ը Պորտուգալիայում կայանալիք հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությանը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.