Արմեն Գյոզալյանը հրաժարական է տվել հեծանվային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Տեղեկությունը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արմեն Գյոզալյանը։
«Ես ինքնակամ եմ հրաժարական տվել հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Պատճառների մասին չէի ցանկանա հիմա մանրամասնել: Ես արդեն թիմի, մարզիկների, արդյունքների եւ անելիքների մասին իրավասու չեմ պատասխանել: Արդեն այդ հարցերով կխնդրեմ դիմել ֆեդերացիա: Շատ զգացված եմ լրագրողներից, որ մշտապես մեր հավաքականի, մարզիկների եւ մասնավորապես իմ աշխատանքը ուշադրության կենտրոնում է եղել նրանց կողմից»,- ասաց Արմեն Գյոզալյանը:
Հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրանիկ Առուստամյանը:
Այժմ հեծանվորդները պատրաստվում են հուլիսի 18-23-ը Պորտուգալիայում կայանալիք հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի 
17:30 , 8 նոյեմբերի 
16:52 , 8 նոյեմբերի
16:08 , 8 նոյեմբերի
14:03 , 8 նոյեմբերի
12:03 , 8 նոյեմբերի
11:10 , 8 նոյեմբերի
11:07 , 8 նոյեմբերի