Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն, տեղափոխվելով Մյունխենի «Բավարիա», դարձել է գերմանական ակումբի պատմության ամենաթանկ ձեռքբերումը:
Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 41.5 միլիոն եվրո: Մինչեւ այս «Բավարիայի» ամենաթանկ տրանսֆերն էր իսպանացի պաշտպան Խավի Մարտինեսը, որին ձեռք բերելու համար գերմանացիները 2012 թվականին 40 միլիոն եվրո էին վճարել Բիլբաոյի «Աթլետիկին»:
Տոլիսոն տրանսֆերային ռեկորդ է սահմանել նաեւ «Լիոնում»: Նախկինում ֆրանսիական ակումբը ոչ մի ֆուտբոլիստի չէր վաճառել այդպիսի գումարով: Մինչեւ այս, «Լիոնի» պատմության ամենաթանկ ֆուտբոլիստներն էին գանացի կիսապաշտպան Մայքլ Էսյենը («Չելսի»՝ 38 միլիոն եվրո) եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման («Ռեալ»՝ 35 միլիոն):
Հետաքրքիր է, որ 2014-ին Transfermarkt-ը Կորենտին Տոլիսոյի տրանսֆերային արժեքը գնահատում էր 500 հազար եվրո, իսկ 2016-ին՝ 17 միլիոն եվրո:
Տոլիսոն «Լիոնի» սան է, իսկ գլխավոր թիմում հանդես է եկել 2014 թվականից: 160 խաղում նա խփել է 29 գոլ եւ կատարել 17 գոլային փոխանցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի