13:41 16 հունիսի, 2017Ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն, տեղափոխվելով Մյունխենի «Բավարիա», դարձել է գերմանական ակումբի պատմության ամենաթանկ ձեռքբերումը:
Ֆրանսիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 41.5 միլիոն եվրո: Մինչեւ այս «Բավարիայի» ամենաթանկ տրանսֆերն էր իսպանացի պաշտպան Խավի Մարտինեսը, որին ձեռք բերելու համար գերմանացիները 2012 թվականին 40 միլիոն եվրո էին վճարել Բիլբաոյի «Աթլետիկին»:
Տոլիսոն տրանսֆերային ռեկորդ է սահմանել նաեւ «Լիոնում»: Նախկինում ֆրանսիական ակումբը ոչ մի ֆուտբոլիստի չէր վաճառել այդպիսի գումարով: Մինչեւ այս, «Լիոնի» պատմության ամենաթանկ ֆուտբոլիստներն էին գանացի կիսապաշտպան Մայքլ Էսյենը («Չելսի»՝ 38 միլիոն եվրո) եւ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման («Ռեալ»՝ 35 միլիոն):
Հետաքրքիր է, որ 2014-ին Transfermarkt-ը Կորենտին Տոլիսոյի տրանսֆերային արժեքը գնահատում էր 500 հազար եվրո, իսկ 2016-ին՝ 17 միլիոն եվրո:
Տոլիսոն «Լիոնի» սան է, իսկ գլխավոր թիմում հանդես է եկել 2014 թվականից: 160 խաղում նա խփել է 29 գոլ եւ կատարել 17 գոլային փոխանցում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.