14:29  ,  11 հունիսի, 2017

Ստեւան Յովետիչ. Հաղթանակը Հայաստանի թիմի նկատմամբ պետք է բեկումնային լինի մեզ համար

Այս հաղթանակը պետք է բեկումնային լինի մեր թիմի համար, ասել է ֆուտբոլի Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստեւան Յովետիչը Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում 4:1 հաշվով հաղթելուց հետո:

«Հրաշալի հույզեր ունենք այժմ: Այսպիսի կարեւոր պաղում մենք ցույց տվեցինք, որ կարող եմ դիմանալ ճնշմանը եւ մեծ քայլ կատարեցինք առաջ նախորդ ընտրական շրջափուլի համեմատ: Ինձ համար կարեւոր է գոլեր խփելը, սակայն գլխավորը երեք միավոր է: Հաղթանակի դեպքում են գոլերը նշանակություն ունենում:

Երկու  անընդմեջ պարտություններից հետո մենք պետք է հաղթեինք եւ հաղթեցինք: Հույս ունեմ, որ հետագայում ավելի լավ կխաղանք»,- Յովետիչի խոսքը մեջբերում է vijesti.me-ն:

Յովետիչը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով