14:03  ,  1 հունիսի, 2017

Ռուսլան Կորյանը՝ մայիսի լավագույն ֆուտբոլիստ

«ԲՄԱ-Խաբարովսկի» լավագույն ռմբարկու Ռուսլան Կորյանը ֆուտբոլի Ռուսաստանի Ազգային լիգայի վարկածով ճանաչվել է մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Նախորդ ամիս Հայաստանի հավաքականի հարձակվողը Ռուսաստանի առաջին լիգայի առաջնությունում մասնակցել էր 4 խաղի՝ դառնալով 2 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, հայտնում է լիգայի կայքը:

Հիշեցնենք, որ «ԲՄԱ-Խաբարովսկն» այս մրցաշրջանում առաջին անգամ նվաճել էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր: «ԲՄԱ-Խաբարովսկի» եւ «Օրենբուրգի» միջեւ Պրեմյեր լիգայի ուղեգրի համար անցումային փուլի 2 խաղերում էլ գրանցվել էր 0:0 հաշիվը: Հաղթողը որոշվել էր հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որն ավելի դիպուկ էին իրացրել «ԲՄԱ-Խաբարովսկի» ֆուտբոլիստները: Մայիսի 28-ին կայացած պատասխան խաղում Ռուսլան Կորյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես եկավ 120 րոպե եւ հենց նա իրացրեց վերջին ու հաղթական 11 մետրանոց հարվածը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում