09:58  ,  30 մայիսի, 2017

«Վոլֆսբուրգը» պահպանել է տեղը Բունդեսլիգայում

Գերմանական Բունդեսլիգայի ուղեգրի համար անցումային փուլի պատասխան խաղում «Վոլֆսբուրգը» նվազագույն հաշվով հաղթել է Բրաունշվեյգի «Այնտրախտին» եւ պահպանել տեղը ուժեղագույնների լիգայում: Միակ գոլը 49-րդ րոպեին խփել է պորտուգալացի պաշտպան Վիերինյան: Առաջին խաղում «Վոլֆսբուրգը» տնային հաղթանակ էր տարել 1:0 հաշվով:

Հիշեցնենք, որ այս տարի Բունդեսլիգայից դուրս էին մնացել «Դարմշտաստն» ու «Ինգոլշտադտը», որոնց կփոխարինեն «Շտուտգարտն» ու «Հանովերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում