15:50  ,  27 մայիսի, 2017

Երկրպագուներն ընտրել են Անգլիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստին

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը երկրպագուների վարկածով ճանաչվել է Անգլիայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Հարցումն անցկացրել են Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ու Sky Sports-ը:

Հարցման արդյունքում 23-ամյա անգլիացին ստացել է 16 378 ձայն: Քեյնին հաջորդել են «Չելսիի» կիսապաշտպաններ Նգոլո Կանտեն (13 515 ձայն) եւ Էդեն Ազարը (8412):

Անգլիայի ավարտված առաջնությունում Հարի Քեյնը խփել էր 29 գոլ եւ ճանաչվել լավագույն ռմբարկու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չելսիի» ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Անգլիայի մարզական լրագրողների ասոցիացիայի եւ Մեծ Բրիտանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների պրոֆմիության (PFA) վարկածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով