11:28  ,  24 մայիսի, 2017

Բունդեսլիգա. Վերջին տուրի լավագույն գոլերը

Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի 5 լավագույն գոլերը: Հնգյակում տեղ են գտել Մարկո ՌոյսիԲորուսիա Դ.»), Կայ ՀավերցիԲայեր»), Արյեն Ռոբենի («Բավարիա»), Դանի ԲլումիԱյնտրախտ») եւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի Բորուսիա Դ.») գեղեցիկ գոլերը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի 54-րդ առաջնության չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ նվաճել էր Մյունխենի «Բավարիան», իսկ երկրորդ տեղը գրաված «Լայպցիգը» եւ բրոնզե մեդալակիր Դորտմունդի «Բորուսիան» եւս նվաճեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: «Հոֆենհայմը» գրավեց չորրորդ տեղը եւ պատմության մեջ առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայում, որում պայքարը կսկսի որակավորման փուլից:

Բունդեսլիգայից դուրս մնացին «Ինգոլշտադտն» ու «Դարմշտադտը», իսկ 16-րդ տեղը գրաված «Վոլֆսբուրգը» Բունդեսլիգա-2-ի երրորդ տեղի թիմի հետ անցումային խաղեր կանցկացնի տեղն ուժեղագույնների լիգայում պահպանելու համար:

Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը վերջին տուրում ձեւակերպած դուբլի շնորհիվ գոլերի քանակը հասցրեց 31-ի եւ մեկ գնդակ առաջ անցավ Ռոբերտ Լեւանդովսկուց («Բավարիա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով