21:35  ,  23 մայիսի, 2017

Պաշտոնական. Միշել Տեր-Զաքարյանը գլխավորեց «Մոնպելյեն»

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը նշանակվել է «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

54-ամյա մասնագետը ֆրանսիական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որի մանրամասները չեն հրապարակվում: Այդ պաշտոնում նա կփախարինի Ժան Լուի-Գասեին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մոնպելյեն» Միշել Տեր-Զաքարյանին առաջարկել է երկու տարվա պայմանագիր՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Տեր-Զաքարյանն այս մրցաշրջանում գլխավորում էր ֆրանսիական «Ռեյմսը», որին չկարողացավ վերադարձնել ուժեղագույնների լիգա: «Լիգա-2»-ում նրա թիմը գրավեց 7-րդ տեղը: «Մոնպելյեն» Ֆրանսիայի այս առաջնությունն ավարտել է 15-րդ տեղում:

Միշել Տեր-Զաքարյանը մարչական կարիերան սկսել է հենց «Մոնպելյեում», որի համակարգում աշխատել է 1998-2006-ը: Ֆուտբոլային կարիերայի տարիներին նա «Մոնպելյեում» խաղացել է 1988-1998-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով