23:23  ,  22 մայիսի, 2017

Արթուր Աբրահամն այցելել է Մասիսի երիտասարդական կենտրոն (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն այցելել է Մասիսի երիտասարդական կենտրոն, զրուցել Մասիս քաղաքից եւ հարակից գյուղերից հանդիպման եկած երեխաների ու երիտասարդների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ինքնագրեր բաժանել, լուսանկարվել նրանց հետ:

Այնուհետև 37-ամյա բռնցքամարտիկն այցելել է Մասիսում կառուցվող ընտանեկան առաջին մարզահամալիրի շինհրապարակ եւ ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական կազմակերպության կողմից կառուցվող սպորտային համալիրն ունենալու է մինի ֆուտբոլի եւ բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասարքերով բացօթյա տարածք, ինչպես նաեւ երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, փոխանցում են Արթուր Աբրահամի մամուլի ծառայությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում