14:48  ,  22 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգայի վիճակահանության առաջին զամբյուղը հայտնի է

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունում արդեն հայտնի է առաջին զամբյուղը, որում տեղ են գտել 8 երկրների չեմպիոնները՝ Մադրիդի «Ռեալը» (Իսպանիա), Մյունխենի «Բավարիան» (Գերմանիա), Թուրինի «Յուվենտուսը» (Իտալիա), Լիսաբոնի «Բենֆիկան»» (Պորտուգալիա), Լոնդոնի «Չելսին» (Անգլիա), Դոնեցկի «Շախտյորը» (Ուկրաինա), «Մոնակոն» (Ֆրանսիա) եւ Մոսկվայի «Սպարտակը» (Ռուսաստան):

Մայիսի 22-ի դրությամբ հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին 19 մասնակիցները։ Այդ իրավունքը նվաճել են նաեւ «Բարսելոնան» ու Մադրիդի «Աթլետիկոն», գերմանական «Լայպցիգը» եւ Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին», պորտուգալական «Պորտուն», ֆրանսիական ՊՍԺ-ն, հոլանդական «Ֆեյենորդը», բելգիական «Անդերլեխտը» ու շվեյցարիական «Բազելը»։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցում են 32 թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում