14:48 22 մայիսի, 2017Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունում արդեն հայտնի է առաջին զամբյուղը, որում տեղ են գտել 8 երկրների չեմպիոնները՝ Մադրիդի «Ռեալը» (Իսպանիա), Մյունխենի «Բավարիան» (Գերմանիա), Թուրինի «Յուվենտուսը» (Իտալիա), Լիսաբոնի «Բենֆիկան»» (Պորտուգալիա), Լոնդոնի «Չելսին» (Անգլիա), Դոնեցկի «Շախտյորը» (Ուկրաինա), «Մոնակոն» (Ֆրանսիա) եւ Մոսկվայի «Սպարտակը» (Ռուսաստան):
Մայիսի 22-ի դրությամբ հայտնի են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին 19 մասնակիցները։ Այդ իրավունքը նվաճել են նաեւ «Բարսելոնան» ու Մադրիդի «Աթլետիկոն», գերմանական «Լայպցիգը» եւ Դորտմունդի «Բորուսիան», անգլիական «Տոտենհեմը» եւ «Մանչեսթեր Սիթին», պորտուգալական «Պորտուն», ֆրանսիական ՊՍԺ-ն, հոլանդական «Ֆեյենորդը», բելգիական «Անդերլեխտը» ու շվեյցարիական «Բազելը»։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցում են 32 թիմեր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.