19:57  ,  21 մայիսի, 2017

«Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգրեր, «Արսենալը»՝ Եվրոպայի լիգայի, Քեյնը՝ լավագույն ռմբարկու

Անգլիայի առաջնության վերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին», «Լիվերպուլը» 3:0 հաշվով շանս չտվեց «Միդլսբրոյին», «Արսենալը» 2:1 հաշվով հաղթեց «Էվերտոնին»:

«Մանչեսթեր Սիթին» 78 միավորով գրավեց երրորդ տեղը, «Լիվերպուլը» 76 միավորով չորրորդն է, «Արսենալը» 75 միավորով 5-րդն է եւ կմասնակցի Եվրոպայի լիգային:

Չեմպիոն «Չելսին» 5:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին» եւ առաջնությունն ավարտեց 93 միավորով, փոխչեմպիոն «Տոտենհեմը»՝ 86 միավորով: Երկրորդ տարին անընդմեջ Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկու դարձավ «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որն այս տուրում երեք գոլ խփեց: Լոնդոնյան թիմը 7:1 հաշվով հաղթեց «Հալ Սիթիին»: Քեյնն այս մրցաշրջանում խփեց 29 գոլ:

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ հիմնական կազմով 2:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին» եւ 69 միավորով 6-րդն է:

 «Հալ Սիթին», «Միդլսբրոն» ու «Սանդերլենդը» հրաժեշտ տվեցին Պրեմյեր լիգային:

Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր

«Արսենալ» - «Էվերտոն»՝ 3:1

Բելյերին, 8, Սանչես, 27, Ռեմսի, 90+1 – Լուկակու, 58

Հեռացում՝ Կոսելնի («Արսենալ»), 14

«Բարնլի» - «Վեստ Հեմ»՝ 1:2

Վոուքս, 23 – Ֆեգուլի, 27, Այու, 72

«Չելսի» - «Սանդերլենդ»՝ 5:1

Վիլիան, 8, Ազար, 61, Պեդրո, 77, Բատշուայի, 90, 90+3 – Մանկիլյո, 3

«Հալ Սիթի» - «Տոտենհեմ»՝ 1:7

Կլուկաս, 66 – Քեյն, 11, 13, 72, Ալլի, 45+2, Վանյամա, 69, Դեւիս, 84, Ալդերվեյրելդ, 87

«Լեսթեր» - «Բորնմութ»՝ 1:1

Վարդի, 51 - Ստանիսլաս, 1

«Լիվերպուլ» - «Միդլսբրո»՝ 3:0

Վեյնալդում, 45+1, Կոուտինյո, 51, Լալանա, 56

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:0

Հարոպ, 15, Պոգբա, 19

«Սաութհեմփթոն» - «Սթոք Սիթի»՝ 0:1

Կրաուչ, 60

«Սուոնսի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2:1

Այու, 72, Լյորենտե, 86 – Էվանս, 33

«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:5

Կոմպանի, 5, Ագուերո, 23, 36, Ֆերնանդինյո, 41, Ժեզուս, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով