13:38  ,  19 հուլիսի, 2012

Սպորտի նախարար. Օլիմպիական չեմպիոնը Գագիկ Ծառուկյանից կստանա 1 միլիոն դոլար

Կառավարության որոշման համաձայն Լոնդոնի օլիմպիական չեմպիոնը կստանա 20 միլիոն դրամ, արծաթե մեդալակիրը`  15 միլիոն դրամ, բրոնզե մեդալակիրը`  10 միլիոն դրամ պարգեւավճար:

Այս պահին ընթացող մամուլի ասուլիսում հայտարարեց սպորտի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«ՀԱՕԿ-ը կառավարության հատկացրած գումարից կրկնակի կտրամադրի: Ոսկե մեդալակրին` 40 միլիոն դրամ, արծաթե մեդալակրին` 30 միլիոն եւ բրոնզե մեդալակրին`  20 միլիոն դրամ պարգեւավճար: Մարզիչները կստանա նշված գումարի 50 տոկոս չափով: Կպարգեւատրվեն նաեւ բժիշկն ու հոգեբանը:

Սա պաշտոնական գումարների մասին է: Բացի դրանից կան նաեւ մասնավոր անձանց եւ ընկերությունների կողմից նախատեսված մրցանակներ:

Ինչ վերաբերում է Պեկինի Օլիմպիական խաղերից առաջ Գագիկ Ծառուկյանի խոստացած մեկ միլիոն դոլար պարգեւավճարը ոսկե մեդալ բերող մարզիկին, ապա պարոն  Ծառուկյանը իր խոսքի տերն է»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 27-ին, Հայաստանը կունենա 25 մասնակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս