13:38 19 հուլիսի, 2012Կառավարության որոշման համաձայն Լոնդոնի օլիմպիական չեմպիոնը կստանա 20 միլիոն դրամ, արծաթե մեդալակիրը` 15 միլիոն դրամ, բրոնզե մեդալակիրը` 10 միլիոն դրամ պարգեւավճար:
Այս պահին ընթացող մամուլի ասուլիսում հայտարարեց սպորտի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«ՀԱՕԿ-ը կառավարության հատկացրած գումարից կրկնակի կտրամադրի: Ոսկե մեդալակրին` 40 միլիոն դրամ, արծաթե մեդալակրին` 30 միլիոն եւ բրոնզե մեդալակրին` 20 միլիոն դրամ պարգեւավճար: Մարզիչները կստանա նշված գումարի 50 տոկոս չափով: Կպարգեւատրվեն նաեւ բժիշկն ու հոգեբանը:
Սա պաշտոնական գումարների մասին է: Բացի դրանից կան նաեւ մասնավոր անձանց եւ ընկերությունների կողմից նախատեսված մրցանակներ:
Ինչ վերաբերում է Պեկինի Օլիմպիական խաղերից առաջ Գագիկ Ծառուկյանի խոստացած մեկ միլիոն դոլար պարգեւավճարը ոսկե մեդալ բերող մարզիկին, ապա պարոն Ծառուկյանը իր խոսքի տերն է»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ 30-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 27-ին, Հայաստանը կունենա 25 մասնակից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.