13:26  ,  19 հուլիսի, 2012

Սպորտի նախարար. Հայաստանի բոլոր օլիմպիականներն էլ մեդալի հավակնորդ են

Բոլոր այն մարզիկները, որոնք օլիմպիական ուղեգիր են ձեռք բերել, ես բոլորին համարում եմ մեդալի հավակնորդ:

Այս պահին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար, Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«25 մասնակիցը բավարար լինելու համար քիչ չէ, քանի որ բոլորս ձգտում ենք շատ մասնակից ունենալ Օլիմպիական խաղերում:

Միակ ֆիասկոն, որ ունենցանք Ռոման Ամոյանի բացակայությունն է: Այս պարագայում մասնակիցների քանակը գուցե բավարար է, բայց այս քանակի վրա չենք կանգնի, քանի որ պետք է առաջ գնանք:

Եթե մարդ մեդալ է ձեռք բերում, նա համարվում է այդ մարզաձեւում առաջատարներից մեկը: Այնպես որ բոլոր մարզիկներին էլ ես համարում եմ մեդալների հավակնորդ:

Մարզիկներից բոլորից էլ հույս ունենք:  Պետք է ավելի լավ մասնակցենք, քան Պեկինում:  Եթե մեդալներ չնվաճենք, ընդհանուր առումով շատ վատ կլինի:

Ցավոք սրտի իրականում մեր գլխավոր նպատակը մասնակցությունն է: Ես չեմ հակադարձի այս միտքը, քանի որ մենք արել ենք ամեն ինչ մեր մարզիկների համար»,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով