ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ճանաչվել է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 30-ամյա ուրուգվայցին ընթացիկ առաջնության 35 խաղերում խփել է 35 գոլ եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Մոնակոն» գլխավորող Լեոնարդո Ժարդիմը: Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Մոնակոն» այս մրցաշրջանում հասել էր մինչեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, իսկ Ֆրանսիայի առաջնության վերջին 2 խաղերում մեկ միավոր վաստակելու դեպքում կհռչակվի երկրի չեմպիոն:
Առաջնության լավագույն գոլ է ճանաչվել «Լիոնի» հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայի՝ «Թուլուզի» դեմ խաղում խփած արտակարգ գոլը:
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն տարվա լավագույն ֆրանսիացի խաղացողն է, գրում է France Football-ը:
Ներկայացվել է նաեւ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որում «Մոնակոն» ունի 6 ներկայացուցիչ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում