Ֆրանսիայի առաջնության լավագույն գոլը, ֆուտբոլիստն ու մարզիչը

11:38   16 մայիսի, 2017

ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ճանաչվել է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ: 30-ամյա ուրուգվայցին ընթացիկ առաջնության 35 խաղերում խփել է 35 գոլ եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել «Մոնակոն» գլխավորող Լեոնարդո Ժարդիմը: Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ «Մոնակոն» այս մրցաշրջանում հասել էր մինչեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, իսկ Ֆրանսիայի առաջնության վերջին 2 խաղերում մեկ միավոր վաստակելու դեպքում կհռչակվի երկրի չեմպիոն:

Առաջնության լավագույն գոլ է ճանաչվել «Լիոնի» հոլանդացի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայի՝ «Թուլուզի» դեմ խաղում խփած արտակարգ գոլը:  

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Մոնակոյի» 18-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն տարվա լավագույն ֆրանսիացի խաղացողն է, գրում է France Football-ը:

Ներկայացվել է նաեւ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որում «Մոնակոն» ունի 6 ներկայացուցիչ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։