20:47  ,  12 մայիսի, 2017

Եվրոպայի լիգա. Մարուան Ֆելաինին՝ շաբաթվա լավագույն խաղացող

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին։ Նա ստացել է քվեարկության մասնակցած երկրպագուների ձայների 60 տոկոսը, հաղորդում է մրցաշարի թվիթերյան էջը։

Լավագույնի կոչմանը հավակնում էր նաեւ ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետը, որը ստացել է ձայների 40 տոկոսը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 1։1 հաշվով խաղաց իսպանական «Սելտայի» հետ։ Մոուրինյոյի գլխավորած թիմի գոլը խփեց Ֆելաինին։ «Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակիչ դուրս եկավ Իսպանիայում 1։0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ եւ կխաղա Ամստերդամի «Այաքսի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով