23:04  +04,  2 մայիսի, 2017

Արթուր Ալեքսանյան. Ինձ ոչ ոք ներմուծման «դաբրո» չի տվել, ոչ ոք էլ չի կարող արգելել

Բիզնեսի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն չունեմ Սամվել Ալեքսանյանի հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե սեփական բիզնեսի «դաբրո» է ստացել, իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիպել է նրա հետ եւ ամսական 5 հազար դոլարի դիմաց հորդորել հրաժարվել հավի բուդ ներկրելու մտադրությունից:

«Սուտ են բոլոր այդ խոսակցությունները: Ես ոչ ոքից ոչ մի «դաբրո» չեմ ստացել: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց բիզնեսի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն նրա հետ չունեմ: Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն, բոլորն էլ կարող են ներմուծել այն, ինչ ցանկանում են: Ու ավելացնեմ նաեւ, որ ինձ ոչ ոք չի կարող արգելել ներմուծել»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:

Այս օրերին օլիմպիական չեմպիոնը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի մայիսի 5-ին Սերբիայում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով