23:04 2 մայիսի, 2017Բիզնեսի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն չունեմ Սամվել Ալեքսանյանի հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե սեփական բիզնեսի «դաբրո» է ստացել, իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հանդիպել է նրա հետ եւ ամսական 5 հազար դոլարի դիմաց հորդորել հրաժարվել հավի բուդ ներկրելու մտադրությունից:
«Սուտ են բոլոր այդ խոսակցությունները: Ես ոչ ոքից ոչ մի «դաբրո» չեմ ստացել: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց բիզնեսի հետ կապված ոչ մի պայմանավորվածություն նրա հետ չունեմ: Հայաստանի բոլոր քաղաքացիները հավասար իրավունքներ ունեն, բոլորն էլ կարող են ներմուծել այն, ինչ ցանկանում են: Ու ավելացնեմ նաեւ, որ ինձ ոչ ոք չի կարող արգելել ներմուծել»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Այս օրերին օլիմպիական չեմպիոնը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը, որը կմեկնարկի մայիսի 5-ին Սերբիայում:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.