Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էսպանյոլի» հետ եւ առավելության հասավ 3:0 հաշվով: Աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը: Սուարեսը դարձավ դուբլի հեղինակ:
«Բարսելոնան» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի Մադրիդի «Ռեալը», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:
Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր
«Էսպանյոլ» - «Բարսելոնա»՝ 0:3
Լուիս Սուարես, 50, 87, Իվան Ռակիտիչ, 76
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում