21:25  ,  26 ապրիլի, 2017

Հայաստանի միակ ներկայացուցիչը դուրս մնաց բադմինտոնի Եվրոպայի առաջնությունից

Դանիայի Կոլդինգ քաղաքում մեկնարկել է բադմինտոնի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը 1/64-րդ եզրափակիչում պարտվել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Նաննա Վայինիոյին՝ 11:21, 11:21, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը (armnoc.am):

Լիլիթ Պողոսյանը մեկնարկային խաղից հետո դուրս է մնացել հետագա պայքարից: Նա Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Եվրոպայի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում