00:36  ,  26 ապրիլի, 2017

«Չելսիի» հերթական հաղթանակը չեմպիոնության ճանապարհին

Անգլիայի առաջնության առաջատար Լոնդոնի «Չելսին» Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում ընդունեց «Սաութհեմփթոնին»: Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 4:2 հաշվով:

«Չելսին» 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Սաութհեմփթոնը» 40 միավորով 9-րդ տեղում է:

Անգլիայի առաջնության ավարտին մնացել է չորս տուր:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Չելսի» - «Սաութհեմփթոն»՝ 4:2

Էդեն Ազար, 5, Գարի Կեյհիլ, 45+1, Դիեգո Կոստա, 53, 89 - Օրիոլ Ռոմեու, 24, Ռայան Բերտրանդ, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով