Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի պատվիրակության դրոշակակիր Մարիա Շարապովան կարծիք է հայտնել առաջիկա խաղերի մասին:
«Օլիմպիական խաղերը մեծ նշանակություն ունեն Ռուսաստանի մշակույթում: Բոլորը մեծ ուշադրությամբ հետեւում են Օլիմպիական խաղերում տեղի ունեցող իրադարձություններին: Ես մեծացել եմ այդ մշակույթում եւ ցանկանում եմ դառնալ այդ կարեւորագույն իրադարձության մի մասնիկը:
Օլիմպիական ոսկին դժվար է համեմատել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տարած հաղթանակի հետ: Թենիսի մրցաշարն անհատական մրցում է, իսկ Օլիմպիական խաղերում պայքարում են կոլեկտիվները: Ես արդեն որոշել եմ, թե ինչ գույնի համազգեստով եմ հանդես գալու Լոնդոնում: Իմ համազգեստի վրա կլինեն ազգային դրոշի գույները»,- աշխարհի երրորդ ռակետի խոսքը փոխանցում է The Tennis Space-ը:
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ թենիսիստները պետք է հանդես գան սպիտակ համազգեստով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի
18:55 , 9 սեպտեմբերի 
18:01 , 9 սեպտեմբերի
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի