10:10 18 հուլիսի, 2012Լոնդոնի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի պատվիրակության դրոշակակիր Մարիա Շարապովան կարծիք է հայտնել առաջիկա խաղերի մասին:
«Օլիմպիական խաղերը մեծ նշանակություն ունեն Ռուսաստանի մշակույթում: Բոլորը մեծ ուշադրությամբ հետեւում են Օլիմպիական խաղերում տեղի ունեցող իրադարձություններին: Ես մեծացել եմ այդ մշակույթում եւ ցանկանում եմ դառնալ այդ կարեւորագույն իրադարձության մի մասնիկը:
Օլիմպիական ոսկին դժվար է համեմատել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում տարած հաղթանակի հետ: Թենիսի մրցաշարն անհատական մրցում է, իսկ Օլիմպիական խաղերում պայքարում են կոլեկտիվները: Ես արդեն որոշել եմ, թե ինչ գույնի համազգեստով եմ հանդես գալու Լոնդոնում: Իմ համազգեստի վրա կլինեն ազգային դրոշի գույները»,- աշխարհի երրորդ ռակետի խոսքը փոխանցում է The Tennis Space-ը:
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ թենիսիստները պետք է հանդես գան սպիտակ համազգեստով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.