00:04  ,  20 ապրիլի, 2017

ԵԱ. Հայ մարմնամարզիկներից չորսը եզրափակիչում են

Ռումինիայում մեկնարկած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությում հայ մարմնամարզիկներից չորսը հաղթահարել են որակավորման փուլը եւ եզրափակիչներում կպայքարեն մեդալների համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռումինիայից հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Շատ գոհ եմ այսօրվա արդյունքներից: Բոլոր հնարավոր ձեւերում անցել ենք եղրափակիչ:

Հարություն Մերդինյանը չորրորդ տեղի արդյունքով անցավ եզրափակիչ, Արթուր Դավթյանը հաղթահարել է որակավորման փուլը թե բազմամարտում, հենացատկում: Ես, անկեղծ, չէի սպասում: Օղակների վարժությունում երկրորդ եւ չորրորդ տեղի արդյունքներով Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը եզրափակիչում են: Որակավորման փուլը չկարողացան հաղթահարել բազմամարտում Վիգեն Խաչատրյանը եւ նժույգի վարժությունում Արմեն Պետրոսյանը: Իսկ տղաների արդյունքների համար շատ գոհ եմ: Ասել եմ, եթե գոնե մեկ մեդալ էլ ունենանք, շատ ուրախ կլինեմ, բայց եթե երեքը լինեն, շատ ավելի ուրախ կլինեմ:

Ապրիլի 21-ին մրցահարթակ դուրս կգա Արթուր Դավթյանը` բազմամարտի եզրափակիչում, ապրիլի 22-ին պայքարի մեջ կմտնեն Հարություն Մերդինյանը` նժույգի վարժության եզրափակիչում, Վահագն Դավթյան ու Արթուր Թովմասյանը: Հենացատկի եզրափակիչը կկայանա ապրիլի 23-ին»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով