13:30  ,  14 ապրիլի, 2017

Դավիդ Յուրչենկո. Ես չեմ մերժել Հայաստանի հավաքականին

Ես հայտնեցի Հայաստանի հավաքականում խաղալու ցանկություն, սակայն գործը հրավերի չհասավ: Այդ մասին հայտարարել է Մախաչկալայի «Անժիի» հայկական արմատներով դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, որը ռուսական ակումբի կայքի հետ հարցազրույցում խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հավանականության մասին:

Դուք ունեիք տարբեր հավաքականներում հանդես գալու հեռանկարներ: Դա Թուրքմենստանն է, հետո Հայաստանը: Հասկանալի է, թե ինչու եղավ Թուրքմենստանի հավաքականում խաղալու տարբերակը, իսկ ահա Հայաստանը...

Մայրս ունի հայկական արմատներ: 

Արդյունքում ստացվեց, որ դուք մերժեցի՞ք 2 հավաքականներին:

Հայաստանի հավաքականին ես չեմ մերժել: Եղավ առարկայական խոսակցություն, եւ ես հայտնեցի հավաքականում խաղալու ցանկություն, սակայն գործը հրավերի եւ կոնկրետ փաստաթղթերի չհասավ: Այդ պատճառով այդ ամենը մնաց խոսակցությունների տեսքով:

Իսկ Թուրքմենստանը:

Այդ տարբերակը եղավ պատանեկան տարիքում, երբ ես 14-15 տարեկան էի: Միաժամանակ եղավ առաջարկ Ռուսաստանի եւ Թուրքմենստանի երիտասարդական հավաքականներից: Ես ընտրեցի այն երկիրը, որտեղ ապրում եմ:

Հայերեն լեզվին տիրապետո՞ւմ եք:

Կարող եմ ասել մի քանի արտահայտություն: Մայրս ու եղբայրս լավ գիտեն հայերեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում