13:30 14 ապրիլի, 2017Ես հայտնեցի Հայաստանի հավաքականում խաղալու ցանկություն, սակայն գործը հրավերի չհասավ: Այդ մասին հայտարարել է Մախաչկալայի «Անժիի» հայկական արմատներով դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, որը ռուսական ակումբի կայքի հետ հարցազրույցում խոսել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հավանականության մասին:
Դուք ունեիք տարբեր հավաքականներում հանդես գալու հեռանկարներ: Դա Թուրքմենստանն է, հետո Հայաստանը: Հասկանալի է, թե ինչու եղավ Թուրքմենստանի հավաքականում խաղալու տարբերակը, իսկ ահա Հայաստանը...
Մայրս ունի հայկական արմատներ:
Արդյունքում ստացվեց, որ դուք մերժեցի՞ք 2 հավաքականներին:
Հայաստանի հավաքականին ես չեմ մերժել: Եղավ առարկայական խոսակցություն, եւ ես հայտնեցի հավաքականում խաղալու ցանկություն, սակայն գործը հրավերի եւ կոնկրետ փաստաթղթերի չհասավ: Այդ պատճառով այդ ամենը մնաց խոսակցությունների տեսքով:
Իսկ Թուրքմենստանը:
Այդ տարբերակը եղավ պատանեկան տարիքում, երբ ես 14-15 տարեկան էի: Միաժամանակ եղավ առաջարկ Ռուսաստանի եւ Թուրքմենստանի երիտասարդական հավաքականներից: Ես ընտրեցի այն երկիրը, որտեղ ապրում եմ:
Հայերեն լեզվին տիրապետո՞ւմ եք:
Կարող եմ ասել մի քանի արտահայտություն: Մայրս ու եղբայրս լավ գիտեն հայերեն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.