00:57  +04,  14 ապրիլի, 2017

Եվրոպայի լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթական չեղավ, օրվա արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Բրյուսելում հյուրընկալվեց բելգիական «Անդերլեխտին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գոլի հեղինակ դարձավ 37-րդ րոպեին: 24-րդ րոպեին նաեւ զգուշացվել էր դեղին քարտով: Մխիթարյանը չորրորդ գոլն է խփում Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշրջանում:

86-րդ րոպեին դաշտի տերերը բելգիացի կիսապաշտպան Լեանդեր Դենդոնկերի գոլի շնորհիվ խուսափեցին պարտությունից: «Անդերլեխտն» առաջին հարվածն էր կատարում մրցակցի դարպասին: 

Ավելացված առաջին րոպեին Հենրիխ Մխիթարյանը փոխարինվեց:

Գոլառատ ստացվեց իսպանական «Սելտայի» եւ բելգիական «Գենկի» հանդիպումը: 3:2 հաշվով առավելության հասան «Սելտայի» ֆուտբոլիստները:

Ամստերդամի «Այաքսը» տանը հոլանդացի կիսապաշտպան Դավի Կլասենի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով առավելության հասավ գերմանական «Շալկեի» նկատմամբ:

«Լիոն» - «Բեշիկթաշ» հանդիպումը թուրք ֆանատների հրահրած անկարգությունների հետեւանքով մեկնարկել է մոտ մեկ ժամ ուշ: Առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում են հյուրերը:

Պատասխան հանդիպումները ապրիլի 20-ին են:

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:1

Լեանդեր Դենդոնկեր, 86 -  Հենրիխ Մխիթարյան, 37

«Սելտա» (Իսպանիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 3:2

Պիոնե Սիստո, 15, Յագո Ասպաս, 17 - Ժան-Պոլ Բուտյուս, 10, Թոմաս Բուֆել, 67

«Այաքս» (Հոլանդիա) - «Շալկե» (Գերմանիա)՝ 2:0

Դավի Կլասեն, 23, 11մ, 52

«Լիոն» (Ֆրանսիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝ 0:1 (ընթացիկ)

Ռայան Բաբել, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: