10:30  ,  17 հուլիսի, 2012

Մրցավարի սպանելու համար սլովակ հոկեյիստը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Սլովակ հոկեյիստ Լադիսլավ Շկուրկոն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման 2008-ին 26-ամյա մրցավար Մարեկ Լիտայային դանակի 14 հարվածներով սպանելու համար: Զոհի մարմինը հայտնաբերվել էր 2008թ. դեկտեմբերին Կոշիցեի մոտ:

2009-ին Շկուրկոն ընդունել էր մեղքը: Հոկեյիստը մինչեւ դատավճիռը արդեն երկու տարի անցկացրել է բանտում:

2011-ին Շկուրկոն հայտարարեց, որ ոստիկանությունը բռնությամբ է կորզել իրենից խոստովանությունը: Հետաքննությունը վերսկսելուց հետո 15 տարվա պատժաչափը մեղմվել է հոգեթերապեւտի եզրակացության հիման վրա, հաղորդում է Yahoo! Sports-ը:

26-ամյա Շկուրկոն հանդես է եկել Հոկեյի ազգային լիգայի «Ֆիլադելֆիա» ակումբում: 2005-ին եւ 2006-ին խաղացել է աշխարհի երիտասարդական առաջնություններում: 2007-ին «Կոշիցե» ակումբի կազմում նվաճել է Սլովակիայի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում