Երկարատև հիվանդությունից հետո 29 տարեկանում մահացել է «Սիբիրի» նախկին հոկեյիստ Սամվել Մնացյանը, հայտնում է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
2018 թվականից Մնացյանը բուժում էր ստանում Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում: Հայ մարզիկի մոտ ախտորոշվել էր ողնաշարի ուռուցք:
Մնացյանը 2015-2018 թվականներին հանդես է եկել «Ադմիրալում», այնուհետև 2 տարվա պայմանագիր կնքել «Սիբիրի» հետ:
Հոկեյի միջմայրցամաքային լիգալի (КХЛ) կանոնավոր առաջնությունում Մնացյանը մասնակցել է 183 հանդիպման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի