10:02  ,  10 նոյեմբերի, 2026

FIFPro World11. Լամին Յամալի բացառիկ ցուցանիշը

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը մինչեւ 20 տարեկան դառնալը երկրորդ անգամ ընդգրկվել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում (World11), որի ընտրությանը քվեարկությամբ մասնակցել է 19 806 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ամբողջ աշխարհից։

Դարպասապահ․ Դավիդ Ռայա («Արսենալ», Իսպանիա)։

Պաշտպաններ․ Պաու Կուբարսի («Բարսելոնա», Իսպանիա), Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ, Մարոկկո), Նունու Մենդեշ (ՊՍԺ, Պորտուգալիա):

Կիսապաշտպաններ․ Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»/ «Բարսելոնա», Իսպանիա), Վիտինյա (ՊՍԺ, Պորտուգալիա)։

Հարձակվողներ․ Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», Արգենտինա), Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print