10:30 17 հուլիսի, 2012Սլովակ հոկեյիստ Լադիսլավ Շկուրկոն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման 2008-ին 26-ամյա մրցավար Մարեկ Լիտայային դանակի 14 հարվածներով սպանելու համար: Զոհի մարմինը հայտնաբերվել էր 2008թ. դեկտեմբերին Կոշիցեի մոտ:
2009-ին Շկուրկոն ընդունել էր մեղքը: Հոկեյիստը մինչեւ դատավճիռը արդեն երկու տարի անցկացրել է բանտում:
2011-ին Շկուրկոն հայտարարեց, որ ոստիկանությունը բռնությամբ է կորզել իրենից խոստովանությունը: Հետաքննությունը վերսկսելուց հետո 15 տարվա պատժաչափը մեղմվել է հոգեթերապեւտի եզրակացության հիման վրա, հաղորդում է Yahoo! Sports-ը:
26-ամյա Շկուրկոն հանդես է եկել Հոկեյի ազգային լիգայի «Ֆիլադելֆիա» ակումբում: 2005-ին եւ 2006-ին խաղացել է աշխարհի երիտասարդական առաջնություններում: 2007-ին «Կոշիցե» ակումբի կազմում նվաճել է Սլովակիայի չեմպիոնի տիտղոսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.