Նյու Դելիում (Հնդկաստան) անցկացված պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում Հայաստանը նվաճել է 5 մեդալ՝ մասնակցելով 6 մարզիկով։
80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ Սարգիս Ստեփանյանը ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Սա նրա աշխարհի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն էր։
Մինչև 55 կգ քաշային կարգում Սարգիս Հարությունյանը աջ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ ձախ ձեռքով՝ բրոնզե մեդալ։
Մինչև 65 կգ քաշային կարգում Շահեն Բաբայանը ձախ և աջ ձեռքերով նվաճել է արծաթե մեդալներ։
Պատվիրակության կազմում ընդգրկված մարզիկները Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչներն են։ Հավաքականին ուղեկցել են գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանը և ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանը։ Առաջնությանը մասնակցում էին 66 երկրների մարզիկներ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:02 , 10 նոյեմբերի
11:01 , 10 նոյեմբերի
10:18 , 10 նոյեմբերի
10:02 , 10 նոյեմբերի
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի