11:01  ,  10 նոյեմբերի, 2026

Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է (ֆոտո)

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում։ Ներկա են եղել հարազատներ, ընկերներ եւ ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներ։ Արթուր Ալեքսանյանի ընտրյալը Գյումրիից է։ 

Նշենք, որ աշխարհի քառակի չեմպիոնն հոկտեմբերի 17-ին ողնաշարի վիրահատության էր ենթարկվել եւ բաց էր թողել Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունը։ 

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտնել էր, որ օլիմպիական չեմպիոնը հետվիրահատական շրջանն ավարտելուց եւ  լիարժեք վերականգնվելուց հետո կվերադառնա մրցագորգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print