14:15  ,  30 մարտի, 2017

Ժոզե Մոուրինյո. Բրազիլիայի հավաքականում աշխատելը բարդ է, բայց հետաքրքիր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչպես է վերաբերվում Բրազիլիայի հավաքականում աշխատելուն:

«Կարծում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդից» հետո ինձ պետք է ավելի հեշտ աշխատանք: Բրազիլիայի հավաքականը մարզելը բարդ է: Իհարկե, դա կլիներ հետաքրքիր: Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է աշխատել լավագույն ակումբների ու խաղացողների հետ:

Բրազիլիայի հավաքականը հավերժական առաջատար է, թիմ, որը համալրված է տաղանդներով՝ անկախ սերունդից: Այնտեղ միշտ հայտնվում են տաղանդներ:

Սակայն դա բարդ կլինի: Ցանկացած բրազիլացու մեջ ապրում է մարզիչ: Այնտեղ ցանկացած լրագրող իրեն համարում է ավելի լավ մարզիչ, քան՝ քեզ: Դա բարդ երկիր է աշխատանքի համար, սակայն այնտեղ կան շատ կրքեր»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN Brasil-ը:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում