20:24  ,  16 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Մելիք Ջանոյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։

Մելիք Ջանոյան. աթլետիկա, նիզակի նետում

Ծվնվել է 1985թ. մարտի 24-ին

Մելիք Ջանոյանին նիզականետման  հատված է բերել հայրը՝ Սիրեկան Ջանոյանը, ում գլխավորությամբ էլ մարզաձեւով սկսել է զբաղվել 15 տարեկանից:

Եվրոպայի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող եւ կրկնակի երկրորդ մրցանակակիր է, Հայաստանի բազմակի չեմպիոն է, Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակից:

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է Սոչիում 2012թ. փետրվարին անցկացված մրցաշարում ցույց տված 79մ 71 սմ արդյունքի շնորհիվ:

Հելսինկիում անցկացված 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցում էին օլիմպիական ուղեգիր ձեռք բերած 38 մարզիկները, զբաղեցրել է 20-րդ տեղը:

Օլիմպիական խաղերի նախապատրաստական փուլում անցկացրել է չորս հավաք Սոչիում, 2012թ. հունվար, փետրվար, մարտ եւ ապրիլ ամիսներին: Հուլիսի 12-ից Փարիզում վերջին նախապատրաստական փուլին է մասնակցում, որից հետո էլ կմեկնի Լոնդոն:

Նիզակի նետման օլիմպիական չեմպիոնը հայտնի կդառնա օգոստոսի 11-ին։

Անհատական մարզիչն է Սիրեկան Ջանոյանը։

Մելիք Ջանոյան

«Ատլետիկայի մրցումներում հաջողության հասնելը շատ դժվար է: Սակայն դա չի նշանակում, որ ես չեմ պայքարելու բարձր տեղերի համար: Օլիմպիական խաղերում հաջողությունը պատմական երեւույթ է, եւ ես  կանեմ ամեն ինչ, որպեսզի ուրախացնեմ հայ մարզասերներին»:

Սիրեկան Ջանոյան
«Նիզականետորդների մրցումներին մասնակցելու են շատ ճանաչված մարզիկներ, եւ ներկայացնել Հայաստանը այս համաշխարհային մարզական փառատոնում արդեն մեծ պատիվ է մեզ համար: Սակայն չենք պատրաստվում բավարարվել միայն մասնակցությամբ: Մելիքը լավ ներուժ ունի եւ կարող է բարձր արդյունք ցույց տալ: Սպասենք եւ հուսանք, որ արդյունք կլինի»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով