13:09  ,  17 մարտի, 2017

Իվան Դանիլյանց. Մեր առաջատար Կուրբան Բերդիեւը կարողացավ կրկնել իր բարձր մակարդակը

Ռուսական «Ռոստովի» գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում:

«Սա եւս մեկ տոն էր մեր թիմի ու երկրպագուների համար: Մեր տղաները բարդ հանդիպում անցկացրին ուժեղ մրցակցի հետ: «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի լավագույն թիմերից է, որն ունի ավանդույթներ, պատմություն ու տիտղոսներ: Ցուցադրեցինք բնավորություն, միասնականություն ու մարտական ոգի: Խաղի ինտրիգը պահպանվեց մինչեւ վերջին րոպեն:

Մեզ համար բարդ էր խաղալ 2 մրցաշարերում: Եվրագավաթներն առաջնային էին: Ինձ համար հաճելի է, որ մեր առաջատար Կուրբան Բերդիեւը կարողացավ կրկնել իր բարձր մակարդակը: Նա թիմին տարավ առաջ՝ չնայած բոլոր դժվարություններին»,- մարզիչի խոսքը մեջբերում է championat.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 70-րդ րոպեին մասնակցել խաղի միակ գոլի գրոհին: Ռուսաստանում կայացած առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում