Իտալական «Ատալանտան» եւ գերմանական «Բայերը» դուրս եկան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
Բերգամոն ներկայացնող թիմը 3:0 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Մարսելին»։
Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բայերը» Լեւերկուզեւնում մրցեց իտալական «Ռոմայի» հետ եւ խուսափեց պարտությունից, թեեւ հյուրերն ընթացքում հաղթում էին 2:0 հաշվով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
Թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը։
Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 22-ին Դուբլինում։
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ատալանտա» (Իտալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 3:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)
Ադեմոլա Լուկման, 30, Մատեո Ռուջերի, 52, Էլ Բիլալ Տուրե, 90+5
«Բայեր» (Գերմանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)
Ջանլուկա Մանչինի, 83, ինքնագոլ, Յոսիպ Ստանիշիչ, 90+5 - Լեանդրո Պարեդես, 43, 11մ, 66, 11մ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում