20:47  ,  20 մայիսի, 2024

Սլոտը գլխավորեց «Լիվերպուլը»

45-ամյա հոլանդացի Առնե Սլոտը նշանակվեց «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին, երբ Սլոտը կստանա Անգլիայում աշխատանքի իրավունք։

Հոլանդական «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչը կփոխարինի գերմանացի Յուրգեն Կլոպին։

Այս մրցաշրջանում «Ֆեյենորդը» Սլոտի ղեկավարությամբ դարձել է Նիդերլանդների փոխչեմպիոն եւ գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում