ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի եւ Կոնֆերենցիաների լիգաների եզրափակիչների մրցավարներին։
Եվրոպայի լիգայի «Ատալանտա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա) եզրափակիչի գլխավոր մրցավարը կլինի ռումինացի Իշտվան Կովաչը։
Նրան կօգնեն ռումինացիներ Վասիլե Մարինեսկուն եւ Միխայ Արտենեն։ Չորրորդ մրցավարն է սլովակ Իվան Կրուժլյակը։
Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 22-ին Դուբլինում։
Պորտուգալացի Արթուր Սոարեշ Դիաշը կլինի Կոնֆերենցիաների լիգայի «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆիորենտինա» (Իտալիա) եզրափակիչի գլխավոր մրցավարը։ Նրան կօգնեն պորտուգալացիներ Պաուլու Սոարեշն ու Պեդրու Ռիբեյրուն։ Չորրորդ մրցավարն է շվեդ Գլեն Նյուբերգը։
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Աթենքում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի