11:18  ,  17 մարտի, 2017

Մոուրինյո. Բարդ հանդիպում էր, հնարավոր է՝ կպարտվենք հաջորդ խաղում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ռուսական «Ռոստովի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում:

«Ցանկանում էինք խուսափել լրացուցիչ ժամանակից: Ստացվեց բարդ հանդիպում: Մենք, իրոք, ունենք շատ բարդ օրացույց:

Գուցե շատերը կասեն, որ պետք է խփեինք շատ գոլեր, սակայն ոչ միշտ է ամեն բան լինում մեր օգտին: Ես գոհ եմ իմ խաղացողներից: Հնարավոր է, որ մենք կպարտվենք կիրակնօրյա խաղում: Այդպիսին է հոգնածության գինը»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ին:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ 70-րդ րոպեին մասնակցել խաղի միակ գոլի գրոհին: Պրեմյեր լիգայի հաջորդ տուրում Մոուրինյոյի թիմը մարտի 19-ին հյուրընկալվելու է «Միդլսբրոյին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով