23:01  ,  9 մարտի, 2017

Հենրիխ Մխիթարյանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ակումբի կայքը:

Մխիթարյանի՝ «Լեսթերի» դեմ Պրեմյեր լիգայի խաղում խփած գոլը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 41 տոկոսը: Երկրորդ տեղը գրավել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում տուգանայինից խփած գոլը, որը հավաքել է 39 տոկոս ձայն: 

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» ամսվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվել էր նաեւ հունվարին, երբ «կարիճ» հարվածով գրավել էր «Սանդերլենդի» դարպասը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում