23:01 9 մարտի, 2017Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակ, հայտնում է ակումբի կայքը:
Մխիթարյանի՝ «Լեսթերի» դեմ Պրեմյեր լիգայի խաղում խփած գոլը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 41 տոկոսը: Երկրորդ տեղը գրավել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչում տուգանայինից խփած գոլը, որը հավաքել է 39 տոկոս ձայն:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» ամսվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվել էր նաեւ հունվարին, երբ «կարիճ» հարվածով գրավել էր «Սանդերլենդի» դարպասը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.