«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կանի հնարավոր ամեն ինչ Լոնդոնի «Արսենալից» իսպանացի Էկտոր Բելյերինին վերադարձնելու համար, հաղորդում է mundodeportivo-ն: Իսպանիայի ազգային հավաքականի 21-ամյա պաշտպանը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է եւ «Բարսելոնայի» երիտասարդական թիմերում հանդես է եկել 2003-2011 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է Անգլիա: Ընթացիկ մրցաշրջանում գերազանց խաղ ցուցադրող Բելյերինը հինգ տարվա նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ:
Բրազիլացի Դանի Ալվեսի հեռանալուց հետո «Բարսելոնայի» պաշտպանության աջ եզրում խնդիրները չեն լուծվում: Իսպանացի Սերխի Ռոբերտոն աջ պաշտպան չէ, սակայն ժամանակի մեծ մասն անցկացնում է հենց այդ դիրքում եւ բազմաթիվ սխալներ է թույլ տալիս՝ արժանանալով «Բարսելոնայի» երկրպագուների սուլոցներին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:12 , 24 սեպտեմբերի
12:02 , 24 սեպտեմբերի
11:11 , 24 սեպտեմբերի
10:56 , 24 սեպտեմբերի
10:08 , 24 սեպտեմբերի 
09:33 , 24 սեպտեմբերի
09:07 , 24 սեպտեմբերի
00:20 , 24 սեպտեմբերի 
00:13 , 24 սեպտեմբերի
23:06 , 23 սեպտեմբերի