17:44 22 փետրվարի, 2017«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կանի հնարավոր ամեն ինչ Լոնդոնի «Արսենալից» իսպանացի Էկտոր Բելյերինին վերադարձնելու համար, հաղորդում է mundodeportivo-ն: Իսպանիայի ազգային հավաքականի 21-ամյա պաշտպանը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է եւ «Բարսելոնայի» երիտասարդական թիմերում հանդես է եկել 2003-2011 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է Անգլիա: Ընթացիկ մրցաշրջանում գերազանց խաղ ցուցադրող Բելյերինը հինգ տարվա նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ:
Բրազիլացի Դանի Ալվեսի հեռանալուց հետո «Բարսելոնայի» պաշտպանության աջ եզրում խնդիրները չեն լուծվում: Իսպանացի Սերխի Ռոբերտոն աջ պաշտպան չէ, սակայն ժամանակի մեծ մասն անցկացնում է հենց այդ դիրքում եւ բազմաթիվ սխալներ է թույլ տալիս՝ արժանանալով «Բարսելոնայի» երկրպագուների սուլոցներին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.