Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի առաջատար, 2016թ. Ռուսատանի լավագույն մարզուհի Յանա Եգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանել է ռուսական «Экспресс газета»-ի հետ հարցազրույցում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին իր ձեւակերպումը:
«Ես ազգությամբ հայ եմ, բայց շատ ընկերներ ունեմ Ադրբեջանից: Ես թքած ունեմ, որ Հայաստանը Ադրբեջանի հետ ինչ-որ խնդիրներ ունի ամենաբարձր մակարդակում»,- eg.ru-ի հրապարակման մեջ վերագրված է Յանա Եգորյանին, որը հերքեց այդ խոսքերը:
«Ոչ, ես այդպես չեմ ասել: Լրագրողները ցանկանում են վարկանիշ եւ գրում են այդպես, որպեսզի մարդիկ կարդան»,- պատասխանել է Յանա Եգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի հարցին:
Ավելի վաղ, Յանա Եգրոյանը Ինստագրամում հերքել էր նաեւ նույն հրապարակման մեջ Ռուսաստանի հավաքականի սուսերամարտիկ Տիմուր Սաֆինի հետ սիրավեպի մասին հատվածը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի